IZ*ONE | |
---|---|
Ժանրեր | քեյ փոփ և ջեյ փոփ |
Գործունեություն | օգոստոսի 31, 2018 - ապրիլի 29, 2021 |
Լեյբլ | EMI Records Japan?, CJ E&M Music and Live և Genie Music? |
Պարգևներ | |
Կայք | iz-one.co.kr izone-official.com iz-one.co.kr/en/ |
Iz*One Վիքիպահեստում |
IZ*ONE (կորեերեն՝ 아이즈원, ճապ.՝ アイズワン), հարավկորեա-ճապոնական գըրլ-բենդ[2]՝ կազմավորված 2018 թվականին «Produce 48» ռեալիթի շոուի միջոցով[3]։ Խումբը գոյություն է ունեցել 2,5 տարի։ Խումբը բաղկացած էր 12 մասնակցից, որոնցից 9-ը տարբեր գործակալություններից կորեացի աղջիկներ էին և 3 աղջիկ ճապոնական «AKB48» այդոլ խմբից։ Նրանք դեբյուտով հանդես են եկել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին՝ «Color*Iz» մինի ալբոմով։ Նրանց պայմանագրերի ժամկետի ավարտից հետո խումբը պաշտոնապես լուծարվեց 2021 թվականի ապրիլի 29-ին։
IZ*ONE-ը դեբյուտով հանդես է եկել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին իրենց մինի «Color*Iz» ալբոմով։ Դեբյուտով հանդես գալուց հետո խումբը անմիջապես կոմերցիոն հաջողություն գրանցեց՝ վաճառելով ավելի քան 225,000 օրինակ և զբաղեցնելով 2-րդ տեղը Հարավային Կորեայի «Gaon Album Chart»-ում։ Բացի այդ, և՛ ալբոմը, և՛ նրա գլխավոր «La Vie en Rose» սինգլը հայտնվեցին Billboard «World Albums» և «World Digital Songs» չարթերում[4]։ Արդյունքում խումբը ճանաչվել է «Տարվա արտիստ» մի քանի մրցանակաբաշխություններում, այդ թվում՝ «Golden Disc Awards»-ում և «Seoul Music Awards»-ում։
Խմբի ճապոնական դեբյուտային սինգլը՝ «Suki to Iwasetai»-ը, թողարկվել է 2019 թվականի փետրվարի 6-ին «UMG EMI» գործակալության լեյբլի ներքո։ Հասնելով 2-րդ համարին «Oricon Singles Chart»-ում և վաճառելով ավելի քան 250,000 օրինակ՝ սինգլը Ձայնագրման ընկերությունների Ճապոնական ասոցիացիայի կողմից արժանացել է պլատինե հավաստագրի[5]։
Խումբը ղեկավարվում էր «Off the Record Entertainment» և «Swing Entertainment» գործակալությունների կողմից Հարավային Կորեայում և «EMI» գործակալության կողմից Ճապոնիայում։
IZ*ONE-ը դեբյուտից ի վեր թողարկել է երկու ստուդիական ալբոմ (մեկը կորեական և մեկը ճապոնական), յոթ մինի ալբոմ (չորս կորեական և երեք ճապոնական)։ Չնայած պայմանագրի երկարաձգմանն ուղված նախնական բանակցությունների՝ «Mnet»-ը 2021 թվականի մարտի 10-ին հաստատեց, որ խումբը պաշտոնապես կլուծարվի նույն թվականի ապրիլին։
2021 թվականի ապրիլի 29-ին խումբը պաշտոնապես լուծարվեց անդամների հետ կնքված պայմանագրերի ժամկետի ավարտի պատճառով։